AM
6 Նոյեմբեր 2004 - 16:52 AMT

«ԱՐՄԵՆԹԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԹԻՎ 60 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱԽՄԲԱԳՐՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԿԱՐԴԱՑԵՔ www.PanARMENIAN.Net-ՈՒՄ

Նոյեմբերի 3-ին ՀՀ Կառավարության արտահերթ նիստը հաստատեց հեռահաղորդակցության ոլորտում գործելու «ԱրմենԹել» ընկերությանը տրված թիվ 60 Լիցենզիայի վերախմբագրված տարբերակը: Նոր Լիցենզիայով ընկերությունը զրկվում է շարժական արբանյակային կապի, հատուկ շարժական ռադիոծառայությունների, GSM շարժական (բջջային) կապի ծառայությունների մատուցման բացառիկ իրավունքներից: Փաստաթուղթն ամրագրում է նաեւ շատ այլ փոփոխություններ: Մասնավորապես հստակեցվել են IP հեռախոսակապին, տվյալների փոխանցման ծառայություններին եւ ֆիքսված հեռախոսակապին վերաբերող դրույթները: Ամբողջական փաստաթուղթը կարող եք կարդալ մեր հանգույցի Գրադարան բաժնում` http://www.panarmenian.net/library/arm/?id=55: