Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ինքն է գրում իր Facebook-յան ստատուսները և ինքն է վարում իր Facebook-ի էջը:
Այս մասին այսօր ոստիկանությունում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց փոխոստիկանապետը` անդրադառնալով լրագրողի այն հարցին, որ վերջերս շատ է խոսվում Մելքոնյանի` իր Facebook- յան էջում արված գրառումների մասին և, որ լուրեր կան, որ Մելքոնյանն ինքը չի գրում դրանք:
Փոխոստիկանապետը ասաց, որ, եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ոստիկանները չեն կարող գրագետ լինել, սխալվում են:





