AM
21 Հուլիս 2012 - 06:19 AMT

Հանրային խորհրդի նախագահը շնորհավորել է Բակո Սահակյանին` ԼՂՀ նախագահ վերընտրվելու առթիվ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգարժան պարոն Սահակյան, ՀՀ Հանրային խորհրդի և իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ: Ժողովրդավարական բարձր մակարդակով անցկացված հերթական նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերստին ապացուցեցին Արցախի ժողովրդի` անկախ, հզոր ու ժողովրդավար պետություն ունենալու կամքն ու վճռականությունը: Ընտրություններում Ձեր օգտին արձանագրված վստահության քվեների բարձր ցուցանիշը վերահաստատեց ժողովրդի վստահությունը Ձեր ընտրած քաղաքական ուղու և սկզբունքների նկատմամբ»: