AM
21 Հուլիս 2012 - 11:32 AMT

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակվել Լիլիթ Թադևոսյանը

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով hունիսի 30-ին Լիլիթ Թադևոսյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Հուլիսի 20-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, քրեական պալատի նախագահի պաշտոնակատար Ելիզավետա Դանիելյանի Դատական դեպարտամենտի ղեկավարության մասնակցությամբ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավոր Լիլիթ Թադևոսյանին: