Այսօր Երեւան է ժամանում Եվրախորհրդի նախարարների կոմիտեի դիտարկման խումբը (Ագոյի խումբ): Ինչպես հաղորդել են Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում, Ագոյի խմբի այցը կտեւի մինչը նոյեմբերի 15-ը: Այդ ժամանակահատվածում խմբի անդամները կհանդիպեն երկրի ղեկավարության հետ, կանցկացնեն Հայաստանի կողմից ԵԽ հանդեպ պարտավորությունների կատարման մոնիտորինգ: Նշենք, որ Ագոյի խումբը նոյեմբերի 18-21-ը կայցելի նաեւ Բաքու: Հիշեցնենք, որ Ագոյի խումբը ձեւավորվել է 2001 թվականի հունվարին Եվրոպայի Խորհրդում Իտալիայի դեսպան Պյետրո Էրկոլե Ագոյի նախաձեռնությամբ:





