AM
13 Նոյեմբեր 2004 - 16:03 AMT

MCKINSEY ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԽՈՍՔԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՏ ՈԼՈՐՏԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԱՌԱՋԱՏԱՐՆ Է

«ՏՏ ոլորտի արտադրանքը Հայաստանի տնտեսության համախառն ներքին արդյունքի մեծ տոկոսն է կազմում եւ համեմատության կարգով նույնն է, ինչ որ Հնդկաստանում»,- հավաստում է McKinsey ընկերության բարձր տեխնոլոգիաների գծով ղեկավար Անդրե Անդոնյանը: ՏՏ ոլորտում աշխարհի խոշորագույն մասնագետի կարծիքով` Հայաստանում առավել արդյունավետ է զարգացնել ծրագրային ապահովումը, քանի որ տեղական շուկան փոքր է, իսկ համակարգչային սարքավորումների արտահանման համար շատ մեծ գումարներ են պահանջվում: Պաշտոնական տվյալների համաձայն հանրապետությունում այսօր գործում է ծրագրային ապահովմամբ զբաղվող ավելի քան 110 ընկերություն, տեղական կամ արտասահմանայան կապիտալով: Հայաստանի ՏՏ ոլորտի ընդհանուր ձեռնարկությունների 25-ից 30 տոկոսը հիմնականում դրսի պատվերներ են կատարում եւ օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղեր են: Ոլորտում ունեցած մեր առավելություններից պարոն Անդոնյանը նշում է Սփյուռքի մեծ աջակցությունը: