AM
23 Նոյեմբեր 2004 - 16:30 AMT

ՁՅՈՒՆԱՏԵՂՈՒՄԸ ՀՈՍԱՆՔԱԶՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՇ ՇՐՋԱՆՆԵՐ

Գիշերային ձյունատեղման եւ ուժեղ քամու արդյունքում հոսանքազրկվել են Հայաստանի Արագածոտնի տարածաշրջանի լեռնային եւ նախալեռնային մի քանի բնակավայրեր: Թալին եւ Ապարան քաղաքներում ձյան շերտը հասել է 20 սմ-ի: Ցերեկը Երեւանում նույնպես ձյուն է տեղացել: