AM
24 Նոյեմբեր 2004 - 16:37 AMT

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ԳԱԼԻՔ ՏԱՐՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Ինչպես տեղեկացնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը, գալիք տարի Մոսկվայում Բրյուսովի նրբանցքում կհայտնվի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանը: Այսօր այն հուշարձանների եւ շատրվանների տեղադրման համաքաղաքային նոր պլանով նախատեսված առաջին հաստատված օբյեկտներից է: Կոմպոզիտորների տան կողքի պուրակում, ըստ թերթի, ամենահաջող տեղն է Խաչատրյանի հուշարձանի տեղադրման համար: Բանն այն է, որ արձանի կողքին ենթադրվում է կառուցել ոչ մեծ համերգային բաց բեմահարթակ` սիմֆոնիկ երաժշտության կատարման համար: Չի բացառվում, որ կոմպոզիցիան կավարտի երաժշտական շատրվանը: