Ինչպես տեղեկացնում է «Երկիր» թերթի կայքը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսն այսօր հանդիպել է իշխող կոալիցիայի կազմում գտնվող «Դաշնակցություն» կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Միեւնույն ժամանակ «Առավոտ» թերթը տեղեկացնում է, որ նախօրեին Էվանսի մեքենան մեկ ժամից ավելի կանգնած է եղել «Ազգային միաբանություն» ընդդիմադիր կուսակցության գրասենյակի առաջ: Նույն մեքենան, թերթի տվյալներով, նկատվել է նաեւ «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության գրասենյակի մոտ: Դրանից մեկ օր առաջ, «Հայկական ժամանակ» թերթը տեղեկացրել է, որ դեսպանը երեք հանդիպում է ունեցել Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ա.Բաղդասարյանի հետ («Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ): Թերթը ենթադրում է, որ դեսպանը եւ խոսնակը քննարկել են հարցեր, որոնք առնչվում են խորհրդարանում հայ զինվորական մասնագետներին Իրաք ուղարկելու մասին հարցի քննարկմանը: Սակայն Ազգային ժողովի մամուլի ծառայությունը ոչինչ չի հաղորդել այդ հանդիպումների մասին: Այն մասին, որ քննարկման առարկան կարող է լինել հայ կոնտինգենտի հարցն Իրաքում, անուղղակիորեն հաստատում է «Երկիր» թերթը` տեղեկացնելով, որ «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչների հետ այսօրվա հանդիպմանը քննարկվել են ներքաղաքական իրավիճակին, ղարաբաղյան կարգավորմանը, հայ-թուրքական սահմանի բացմանը եւ հայ կոնտինգենտի Իրաք ուղարկելուն առնչվող հարցեր: «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչները դեսպանի ուշադրութունն են հրավիրել Իրաքում եւ մյուս արաբական երկրներում հայ համայնքի անվտանգության հետ կապված հարցերին, որտեղ հայերը կարող են վտանգի ենթարկվել մահմեդական արմատականների կողմից:





