Այսօր Հայաստանի ընդդիմադիր Ժողովրդական կուսակցության գրասենյակում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը հանդիպել է կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ: Քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր, հաղորդում է «Ա1 պլյուս» հեռուստակայանի կայքը: Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Ջ.Էվանսը, տարբեր ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, արդեն հանդիպումներ է ունեցել տարբեր իշխանամետ եւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Հայաստանի խորհրդարանի խոսնակի հետ: Որպես այդ հանդիպումների քննարկման թեմաներ նշվել են տարբեր հարցեր` սկսած Իրաք հայ մասնագետներ ուղարկելուց մինչեւ ներքաղաքական իրավիճակի քննարկումը:





