AM
2 Օգոստոս 2012 - 14:30 AMT

Սիրիահայ դպրոցականների ուսուցման համար Երևանում 3 ավագ դպրոց է առանձնացվել

Հաշվի առնելով Սիրիայում ստեղծված իրավիճակը` Հայաստան վերադարձած սիրիահայերի կրթության կազմակերպման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարի հանձնարարականով Երևան քաղաքում համապատասխան տարածքային բաշխմամբ առանձնացվել է երեք ավագ դպրոց` Կենտրոն համայնքում` թիվ 182, Արաբկիր համայնքում` թիվ 54 և Նոր Նորք համայնքում` թիվ 62 ուսումնական հաստատությունները: Վերոնշյալ դպրոցներում կստեղծվեն համապատասխան պայմաններ` սիրիահայ դպրոցականներին պատշաճ կրթական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև վերջիններիս համար բարենպաստ միջավայր ստեղծելու և անհատական մոտեցում որդեգրելու համար: