AM
7 Օգոստոս 2012 - 07:42 AMT

Կողոպտիչին վնասազերծելիս ոստիկանը վնասվածք է ստացել

Օգոստոսի 6-ին, ժամը 14.30-ին 1982 թ. ծնված Ժենյա Ե.-ն ոստիկաններին հայտնել է, որ Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26 շենքի մոտ տեսել է այն կողոպտչին, որը հուլիսի 14-ին, նույն շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան:

Ոստիկանները քաղաքացու նշած վայրից փորձել են բերման ենթարկել 1988 թ. ծնված Ստեփան Բ.-ին, սակայն նա ձեռքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի գլխին, նրան պատճառել է վնասվածք և դիմել փախուստի: Սակայն քիչ անց մյուս ոստիկանները բռնել և բերման են ենթարկել Ստեփան Բ-ին:

Մարմնական վնասվածք ստացած ոստիկանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: