AM
15 Օգոստոս 2012 - 07:08 AMT

Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կա մեկ զոհ

Երևան-Սևան ճանապարհի 46-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան oգոստոսի 15-ին բախվել է գովազդային վահանակի երկաթյա սյանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, վարորդը` 1986 թ. ծնված Յուրիկ Վարդանյանը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: