Ամփոփվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի աշխատանքները: Երկու տարին մեկ գումարվող խորհրդաժողովին մասնակցել են Սփյուռքի 19 երկրների, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտի շուրջ 140 ներկայացուցիչներ: Քառօրյա խորհրդաժովի 8 լիագումար նիստերում և 6 մասնախմբերում քննարկվել են Հայաստան-Սփյուռք կրթական հարաբերությունների ամրապնդման, ազգային ինքնության պահպանման հետ կապված հարցեր:
Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի մասնակիցները Սիրիայում ստեղծված իրավիճակի կապացությամբ նաև զորակցություն են հայտնել սիրիահայ համայնքին: Հիշեցնենք, որ Խորհրդաժողովն իր աշխատանքները սկսել էր օգոստոսի 10-ին:





