AM
17 Օգոստոս 2012 - 05:54 AMT

«Ժողովուրդ». Ու՞ր կորան «Բիլայն»-ի անվճար րոպեները. քաղաքացիները խոստացված րոպեները չեն ստացել

Օգոստոսի 7-ն խափանված կապի պատճառով առաջացած անհարմարությունների համար «ԱրմենՏԵլ» ընկերությունը հայցել էր բաժանորդների ներողամտությունը և որպես փոխհատուցում խոստացել էր տրամադրել անվճար րոպեներ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ քաղաքացիները չեն կարողացել օգտվել այդ անվճար րոպեներից. «Երեկ` ողջ օրվա ընթացքում, «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից զանգեր է ստացել, որ չեն կարողանում օգտագործել «Բիլայն»-ի խոստացած անվճար րոպեները, քանի որ զանգահարելու դեպքում օպերատորը «հայտարարում» է. «Դուք չեք կարող զանգահարել, քանի որ Ձեր հաշվին գումար չկա»: Քաղաքացիները հավելել են, որ չնայած այն բանին, որ իրենք չեն կարողանում այդ անվճար րոպեներով զանգահարել, այդքանից հետո էլ «ԱրմենՏել» ընկերությունը պարտադրում է այդ րոպեները օգտագործել մինչև ամսի 26-ը, հակառակ դեպքում դրանք կզրոյանան: Մեկնաբանությունների համար երեկ թերթը զանգահարել է ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանին: Սակայն վերջինս չի պատասխանել զանգերին:« Հավանաբար նրա հեռախոսի կապն էլ լավ չէր գործում»,-եզրակացնում է թերթը: