«ԱրմենՏել» ընկերության հանրային կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանը PanARMENIAN.Net-ի Facebook-ի էջում արձագանքել է «Ժողովուրդ» օրաթերթի այն հրապարակմանը, թե «Բիլայնի» բաժանորդները չեն ստացել խոստացված անվճար րոպեները: «Մեր հաղորդագրության մեջ հստակ նշված էր, որ անվճար րոպեներից քաղաքացիները կարող են օգտվել այսօր , օգոստոսի 17-ից , ժ. 00:00-ից: Ցավում ենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը քաղքաքացու բողոքը ստանալուց հետո չի ծանոթացել մեր հաղորդագրությանը », -գրել է Անուշ Բեղլոյանը:





