11 տարվա դեգերումներից հետո Երեւանի պատմության թանգարանը վերջապես նոր շենք կստանա: Թանգարանին տարածք է տրամադրվել Երեւանի քաղաքապետարանի նոր շենքում: Առաջին անգամ նոր շենքում թանգարանն իր դռները կբացի այցելուների համար մայիսի 18-ին: Հիշեցնենք, որ խորհրդային ժամանակաշրջանում թանգարանը գտնվում էր Երեւանի «երկնագույն մզկիթի» տարածքում: Անկախության ձեռքբերումից հետո, մզկիթը վերկանգնվել է Իրանի հանրապետության միջոցներով եւ այժմ գործում է Հայաստան ժամանող Իրանի քաղաքացիների համար: Իսկ Երեւանի պատմության թանգարանը երկար ժամանակ չուներ իր մշտական տեղը:





