AM
1 Փետրվար 2005 - 16:12 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 10 ՏՈԿՈՍՈՎ

2004 թվականի արդյունքների համաձայն` Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կրճատվել է 10%-ով` կազմելով 266,2 մլն դոլար: Միեւնույն ժամանակ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը` առանց հաշվի առնելու Եվրամիության 25 երկրների հետ ամբողջ ապրանքաշրջանառությունը: Հայաստանի հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը կազմում է 12,9 %, իսկ ԵՄ երկրներինը` 35,6 %: