ԼՂՀ անվտանգության գոտու տարածքներում ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համանախագահներ Յուրի Մերզլյակովի եւ Բեռնար Ֆասիեի ուղեկցությամբ անհրաժեշտ փաստեր ու տվյալներ հավաքելու նպատակով այսօր կլինի Կուբաթլիի շրջանում: Այս մասին տեղեկացրել են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ փաստահավաք խմբին ու համանախագահներին ուղեկցում է ԼՂՀ ԱԳ փոխնախարար Մասիս Մայիլյանը: Առաքելությունում ընդգրկված են եվրոպական պետությունների ներկայացուցիչներ: Նշենք, որ առաքելության անդամներն արդեն այցելել են Քելբաջարի, Ջեբրաիլի, Ֆիզուլիի, Աղդամի, Զանգելանի շրջաններ:





