AM
24 Օգոստոս 2012 - 06:55 AMT

Մանկական պոռնոգրաֆիայի նյութեր պահելու և տարածելու կասկածանքով 28-ամյա երիտասարդ է ձերբակալվել

Օգոստոսի 22-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ԿՀԴՊԳՎ 3-րդ և Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողությունների փորձ կատարելու և մանկական պոռնոգրաֆիայի տվյալներ պահելու կասկածանքով Տիգրան Մեծի պողոտայից բերման ենթարկեցին Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի 17/1 շենքի բնակիչ, 28-ամյա Դավիթ Փահլևանյանին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու նպատակով «Odnoklassniki.ru» ինտերնետային կայքի միջոցով ծանոթացել է 8-ամյա մի աղջնակի հետ և վերջինիս հետ նշանակել հանդիպում:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ անձնական խուզարկությամբ նրա բջջային հեռախոսի հիշողության մեջ հայտնաբերվեց անչափահասների մասնակցությամբ պոռնկագրական բնույթի 2 տեսանյութ:

Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 1-ին մասի և 263 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Դավիթ Փահլևանյանը ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է: