Հայաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են ադրբեջանցի լրտեսի: Հայաստանի քաղաքացի` Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցների կողմից ընթացիկ ամսում անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Ձերբակալվածի անունը քննության շահերից ելնելով չի հրապարակվում: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ըստ ՀՀ ՔՕ 299 հոդվածի 1 մասի (պետական դավաճանություն լրտեսության միջոցով): Հետաքննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:





