AM
11 Փետրվար 2005 - 13:46 AMT

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ԼԻՆԵԼԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Աբդուլլահ Գյուլը եւ Էլմար Մամեդյարովը գտնում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը, Կովկասում խաղաղության հաստատման պայմաններից մեկն է: Գյուլի խոսքերով, հակամարտության չկարգավորված լինելը խոչընդոտում է հայ-թուրքական սահմանի բացմանը, որը «Թուրքիայի Եվրամիությանը անդամակցելու գործընթացի» պայման է հանդիսանում: Նա հույս է հայտնել, որ բանակցությունները այդ խնդրի շուրջ հաջողությամբ կպսակվեն, ինչը կբերի Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների նորմալացման