Ադրբեջանի իշխանությունները հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման օգտին, ասել է Իլհամ Ալիեւը «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում: «Մենք հակված ենք խաղաղ կարգավորման կուրսին եւ ձգտում ենք լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով»,-ասել է նա: «Մենք դեռեւս հուսով ենք, որ բանակցությունները հաջողություն կունենան: Սակայն մենք չենք բանակցի միայն բանակցելու համար, չենք մասնակցի բանակցությունների իմիտացիային»,-նշել է Ադրբեջանի նախագահը:





