ԵԱՀԿ Մինսկի խումբը լավագույն կառույցն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեպան Ջոն Էվանսը Բոսթոնում: Բոսթոնում հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական եւ քաղաքական զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ իրավիճակը հանրապետությունում եւ տարածաշրջանում: Խոսելով Հայաստանում տիրող իրավիճակի մասին` Ջ.Էվանսը նշել է, որ հանրապետությունը գտնվում է բարեփոխությւոնների, ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման ճիշտ ուղու վրա: Ինչ վերաբերվում է ՀՀ տնտեսական զարգացմանը, ամերիկացի դիվանագետն ընդգծել է Հայաստանի հարկային եւ մաքսային համակարգերի առողջացման կարեւորությունը եւ նշել է ԱՄՆ այդ ոլորտներում աջակցելու պատրաստակամությունը: Ջ.Էվանսի խոսքերով` նրա համար բացարձակ պարզ է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան փորձում են մեկուսացնել Հայաստանը տարածաշրջանային համագործակցությունից, որի օրինակն է Հայաստանի սահմանների շրջափակումը: «Այդ ենթատեքստում մենք հասկանում ենք Հայաստանի համար հարավային սահմանների կարեւորությունը, սակայն այնուամենայնիվ մտահոգություն կա ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրման հետ կապված»,- նշել է դեսպանը:





