AM
21 Փետրվար 2005 - 12:59 AMT

2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

2005 թվականին նախատեսվում է հայ-իրանական խոշոր գործարար համաժողովի անցկացում, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանատան տնտեսական հարցերով պատասխանատու Ալի Նաջաֆին: Համաժողովի մեծ նշանակությունը նա կարեւորեց Իրանի եւ Հայաստանի տնտեսական հնարավորությունների մասին երկու երկրների գործարարների ունեցած տեղեկատվության պակասը լրացնելու անհրաժեշտությամբ: Անդրադառնալով Հայաստանում իրանական ներդրումների խնդրին, Ալի Նաջաֆին նշել է, որ Հայաստանում իրանական ընկերությունների բազմաթիվ ներկայացուցչություններ դրանց ծավալի մեծացման հույս են ներշնչում: