«Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` պետք է ի նկատի ունենանք XIX դարի վերջը եւ XX դարի սկիզբը: 1915 թվականի իրադարձությունները Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության առավել խոշոր եւ ողբերգական հատվածն է»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում: Հասարակական ընկալման իներցիան չափազանց դժվար է հաղթահարել: «Սակայն Թուրքիայի ձգտումը ԵՄ ենթադրում է հասարակության ավելի մեծ թափանցիկություն, տեղեկատվության հասանելիություն, բարդ հարցերի քննարկման հնարավորություն: Իսկ դրանք հենց այն պարագաներն են, որոնց միջոցով էլ ձեւավորվում է սեփական պատմության օբյեկտիվ գնահատականը: Զգուշավոր լավատեսություն ես այնուամենայնիվ ունեմ»,-նշել է նա, ավելացնելով, որ Թուրքիան ակտիվացրել է ջանքերը Ցեղասպանության խնդրի վերաբերյալ «հակաքարոզչություն» իրականացնելու ուղղությամբ: «Սակայն ես համոզված եմ, որ արդյունքը նրանց սպասումների ճիշտ հակառակն է լինելու»,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը:





