ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Վիկտոր Սողոմոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Նշենք, որ ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր Աշոտ Քոչարյանը, որը նախագահի հրամանագրով նշանակվել է Հնդկաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում:





