AM
1 Մարտ 2005 - 14:50 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ. «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՉԷ»

«Հեղափոխությունը Հայաստանի համար չէ»,- Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Նրա խոսքերով` Հայաստանում հեղափոխության սցենարի իրագործման փորձը պետք է կանխվի: «Մենք ունենք ընտրված նախագահ, կա Սահմանադրություն, որին եւ մենք պետք է հետեւենք: Ես դեմ եմ «վարդագույն», «նարնջագույն» եւ այլ հեղափոխություններին: Մենք դեռ չգիտենք թե ինչ հետեւանքների կհանգեցնեն այդ հեղափոխությունները Վրաստանում եւ Ուկրաինայում»,- նկատել է Աբրահամյանը: