«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ իր լավատեղյակ աղբյուրների, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Գալստյանին շուտով ազատելու են զբաղեցրած պաշտոնից, քանի որ նրա աշխատանքից դժգոհություն կա: ՀՀ գյուղատնտեության նախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը, սակայն, հերքեց այս տեղեկատվությունը, նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը, և փոխնախարարները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը:





