AM
20 Սեպտեմբեր 2012 - 06:08 AMT

«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը գործընկերներին՝ կառավարության բերած նախագծերը հենց էնպես չընդունեք

«Հրապարակ»-ը գրում է, որ վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած օրակարգային քննարկումների ժամանակ Հովիկ Աբրահամյանը մշտական հանձնաժողովների նախագահներին զգուշացրել է՝ մինչև վերջ «բոյ» տվեք, կառավարության բերած նախագծերը հենց էնպես չընդունեք: Ձեր պահանջները դրեք, եթե պետք լինի, նախագծերը հետ ուղարկեք: Այս մտքերը հատկապես հետաքրքիր են առաջիկայում կառավարության կողմից ԱԺ ներկայացված բյուջեի կատարողականի և 2013-ի բյուջեի նախագծի ֆոնին, բայց դրանք էլ ավելի հետաքրքիր դարձան շաբաթ օրը Սերժ Սարգսյանի կողմից կառավարության հասցեին հնչած քննադատության ներքո:

«Հիշեցնենք Հովիկ Աբրահամյանը մեծ փորձառություն ունի կառավարության հրավիրված արտահերթ նստաշրջանները տապալելու գործում' Դաշնակցության և «Ժառանգության» պատգամավորների հետ ստվերային խաղի միջոցով: Սպասվելիք բյուջետային խաղերը կարևորվում են նաև նրանով, որ այդ խաղերին միացել է նաև ԲՀԿ-ն»,-գրում է թերթը: