AM
20 Սեպտեմբեր 2012 - 07:20 AMT

Ջրծաղիկից մահացած զինվորի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա այսօր

Այսօր ժամը 12:00-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը:

Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ջրծաղիկ հիվանդությունից:

Հայկ Խաչատրյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով. որպես կասկածյալ ձերբակալվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանը` ՀՀ քր.օր.-ի 376 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը պատճառել է էական վնաս):