AM
20 Սեպտեմբեր 2012 - 07:52 AMT

Շուտով կգործի Ստեփանակերտի հիմնանորոգված տուն-ինտերնատը

Սեպտեմբերի 24-ին, ժամը 13:00-ին տեղի կունենա Ստեփանակերտի տուն-ինտերնատի բացման հանդիսավոր արարողությունը: «Հայաստան» համահայկական հիմնադրամը հաստատությունը հիմնովին վերանորոգել է մոսկվաբնակ հայ գործարար, «Լուդինգ» ընկերության հիմնադիր Արմեն Շախազիզյանի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Արարողությանը ներկա կգտնվեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, բարերար Արմեն Շախազիզյանը, պաշտոնատար անձինք և հյուրեր: