Մեկնարկում է «Հարսնաքար» համալիրը պայթեցնելու փորձ կատարած փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դատավարությունը: Այս գործով առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի գիշերը Վարդան Սամվելյանը գնացել էր Երևանի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր և սպառնացել պայթեցնել այն: Ոստիկանությունը նրա մոտից հայտնաբերել էր զինամթերք:
Դատական նիստը տեղի կունենա Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի մարտական գծով տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանն ապօրինի կերպով պահվող զինամթերքը 01.07.2012թ. ժամը 02.00-ի սահմաններում ավտոտնակից վերցրել և ապօրինի փոխադրել է Երևան քաղաքի Աճառյան 37 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր:





