Մայիսի 5-ին Հայաստան կժամանի Եվրախորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի երկրների փորձագիտական խումբը (GRECO), որը հանրապետությունում կանցկացնի կոռուպցիայի դեմ պայքարի իրականացման գործընթացի դիտարկում, հայտարարել է Հայաստանի նախագահի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերի խորհրդական Բագրատ Եսայանը: Նրա խոսքերով` ընթացիկ տարվա վերջին ԵԽ փորձագետները կներկայացնեն Հայաստանում անցկացված դիտարկման առնչությամբ եզրակացություն:





