AM
24 Սեպտեմբեր 2012 - 07:15 AMT

Ավտոպատահար Եղվարդի խճուղում. մեկ մարդ տուժել է

ԱԻՆ-ում այսօր` ժամը 07.59-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում, Նոր Հաճն գյուղի գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած:

Ինչպես հաղորդում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 33 RS 466 պետհամարանիշով և «Զիլ» մակնիշի 23 ՕՏ 557 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1995թ. ծնված Դերենիկ Մկրտչյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև՝ «սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն :

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: