Ողիղ 31 տարի առաջ այս օրը` 1981թվականի սեպտեմբերի 24-ին, Վազգեն Սիսլյանը,Գևորգ Կյուզելյանը,Արամ Բասմաճյանը, Հակոբ Ջուլֆայանը Փարիզում գրավեցին թուրքական հյուպատոսարանը և մոտ 16 ժամ այն պահեցին իրենց հսկաղության տակ:
Նրանք պատանդ էին վերցրել շուրջ 60 հոգու: «Վան» գործողությունը բոլորովին նոր երևույթ էր ԱՍԱԼԱ-ի գործունեության և 1970-80-ականների հայկական ազգային-ազատագրական զինյալ պայքարի պատմության մեջ:
Դա առաջին անգամն էր, որ ԱՍԱԼԱ-ի մարտիկները պատանդ էին վերցնում: Մինչ այդ, նրանք երբևէ պատանդ չէին վերցրել: 16 ժամ տևած գործողության ընթացքում, մարտիկները ոչ մի անգամ չեն վիրավորել պատանդներին, ամբողջ ընթացքում նրանց վերաբերել են արժանապատիվ և ապահովեել են սննդով ու դեղորայքով: Այս ամենը դատարանում խոստովանեցին բոլոր պատանդները, այդ թվում` թուրք պատանդներից մի քանիսը, ինչը կատաղության հասցրեց Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչներին:
«Վան» գործողությամբ ԱՍԱԼԱ-ն թուրքական պետությանը ներկայացրեց քաղաքական հստակ պահանջներ: Նրանք պահանջում էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ազատ արձակել թուրքական բանտերում պահվող հայ հոգևորականներ Մանվել վրդ. Երկաթյանին և Հրանտ Գյուզելյանին, ինչպես նաև քուրդ և թուրք ձախակողմյան մի խումբ բանտարկյալների:
«Վանը» նշանավորվեց նաև Ֆրանսիայի հայության արձագանքով: Մինչ այդ գերիշխող էր կարծիքը, որ ֆրանսահայերը սփյուռքի ամենաուծացած հատվածն են, բայց գործողության մասին տեղեկատվության տարածումից հաշված րոպեներ անց, ֆրանսահայերը հավաքվեցին գրավված հյուպատոսարանի մոտ զորակցություն հայտնեցին հայ մարտիկներին:





