Այսօր ժամը 09.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Սուրմալու առևտրի կենտրոնի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Այրվել է «ՀԷՑ» ՓԲԸ-ին պատկանող «Գազել» մակնիշի 685 լս 64 պետհամարանիշով ավտոմեքենայի ցուցիչների վահանակը:





