AM
25 Սեպտեմբեր 2012 - 11:52 AMT

Ամերիկահայ գործարարի սնակակացման գործով հետաքննությունը տեղից չի շարժվում

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանին Հայաստանում շինարարության ոլորտում բիզնեսի հարցով հարուցված քրեական գործով, որը շարունակվում է արդեն 1.5 տարի, դեռևս կասկածյալներ չկան :

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացին Խուդյանի փաստաբաններ Լեռնիկ Հովհաննիսյանը և Նիկոլայ Բաղդասարյանը:

Փաստաբնները, ներկայացնելով Խուդյանի գործը, նշեցին, որ վերջինս, Հայաստանում շինարարական բիզնես էր ծավալել, սակայն կառուցապատող Վլադ Մանգասարյանը խաբեությամբ Խուդյանից մի քանի միլիոն դոլար է յուրացրել` կանխամտածված սնանկացնելով ընկերությունը:

Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը նշում է, որ այս գարծով վաղուց արդեն չորս հոգի կարող էին ոչ միայն որպես կասկածյալ ներգրավվել, այլև քրական գործ կարող էր հարուցվել . «Գլխավոր դատախազությունը սակայն անգործություն է դրսևորում , խոշոր տնտեսական հանցագործությունների նկատմամբ» :