AM
25 Սեպտեմբեր 2012 - 13:19 AMT

65 հարկադիր կատարողներ կմասնակցեն հատուկ ուսուցման դասընթացին

ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում մեկնարկել է գլխավոր և առաջատար հարկադիր կատարողների 2012 թվականին հատուկ ուսուցման դասընթացը, որում ներգրավված են Երևանի և մարզային ստորաբաժանումների 65 հարկադիր կատարողներ:

Նշենք, որ հատուկ ուսուցումն իրականացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքով, համաձայն որի` յուրաքանչյուր հարկադիր կատարող պետք է մասնակցի հատուկ ուսուցման դասընթացին, որի նպատակը մասնագիտական հմտությունների կատարելագործումն է, հայտնում է ԴԱՀԿ մամլո ծառայությունը: