Մարտի 17-18-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Վրաստանի ֆինանսների նախարար Վալերի Չեչելաշվիլին: Այցի ընթացքում Վալերի Չեչելաշվիլին հանդիպել է Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի հետ: Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը եկան ընդհանուր համաձայնության` երկկողմ խորհրդակցությունները շարունակել նաեւ ապագայում:





