AM
27 Սեպտեմբեր 2012 - 06:35 AMT

ՀՀ ՊՆ-ն իր ցավակցությունն է հայտնում հակառակորդի գնդակից զոհված Վաղինակ Բաղդասարյանի հարազատներին

Հայկական զինված ուժերի N զորամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանի մահվան առնչությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է իր խորին ցավակցությունը զինվորի ծնողներին և հարազատներին:

« Մեզ համար սա շատ ծանր կորուստ է:

Նման քայլերով հակառակորդը նպաստում է սահմանագծում իրավիճակի ապակայունացմանը: Հայկական կողմը նման սադրիչ գործողությունները անպատասխան չի թողնի, որի պատասխանատվությունը լիովին ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,-ասված է ցավակցական հեռագրում: