AM
21 Մարտ 2005 - 02:40 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ԱՐԴԵՆ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՎ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ

1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը վաղուց արդեն դուրս է եկել զուտ հայկական հարցի շրջանակներից: Այդ մասին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, այդ խնդիրը արդեն դարձել է համաեվրոպական եւ նույնիսկ համամարդկային, քանի որ Ցեղասպանության ճանաչման մերժումը անհանգստության թեմա է դարձել բոլորի համար: Բոլորովին վերջերս հրապարակվել է զեկույց ՄԱԿ-ում նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ` XXI-րդ դարում համաշխարհային հանրությանը սպառնացող մարտահրավերներին դիմակայելու համար: Եվ հենց այդ զեկույցում Ցեղասպանությունը նշվում է որպես մարտահրավեր, որը նախկինի պես սպառնում է մարդկությանը: «Այն, որ Ցեղասպանությունը, ինչպես նախկինում, սպառնում է համաշխարհային հանրությանը, դարձել է Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 61-րդ նստաշրջանում վերջերս ունեցած իմ ելույթի հիմնական թեման»,-հաղորդել է Վարդան Օսկանյանը: