AM
28 Սեպտեմբեր 2012 - 05:49 AMT

«Առավոտ». Դիարբեքիրի քաղաքապետը որոշել է գալ Հայաստան

Թերթը գրում է, որ Թուրբիայի Դիարբեքիր քաղաքի քաղաքապետ, քուրդ գործիչ Օսման Բայդեմիրը որոշէլ է` հենց իր վրայից հանվի երկրից դարս գալու արգելքը, առաջինը գալու է Հայաստան. «Գալու եմ Երևան և իմ Դիարբեքիր քաղաքիս անունից ծաղիկներ եմ դնելու Ցեղասպանության զոհերի հիշատակին, որպեսզի ցոյց տամ, թե որքան եմ տխրում տեղի ունեցածի համար, և զոհերին փոխանցեմ, որ նոր սերունդը դեմ է, չի ընդունում անցյալի ոճրագործությունը»: Մեկ այլ երազանք էլ ունի քուրդ գործիչը. «Երազում եմ, որ Թուրքիայում կառուցվի Թուրքիայի բոլոր ազգերի` հայերի, ասորիների, սիրիացիների, հույների, քրդերի և այլոց համար ընդհանուր ցավի մի հուշարձան, որի շուրջ կհավաքվեն բոլոր էթնիկ և կրոնական խմբերի ներկայացուցիչները, և միասին կարտասվենք մեր զոհերի ու մեր ցավի համար: Այս տարածաշրջանը այլևս երբեք չպետք է ողբերգություն տեսնի, չպետբ է ընդհանրապես ցավ ապրի, դրա համար պետք է հաղթահարել ցավն ու վրեժը: Երբ Դիարբեքիրը լքեցին հայերը, սիրիացիները և մյուսները, մենք հսկայական կորուստ ունեցանք, կորցրինք այս տարածքի խաղաղությունը, որն այլևս չվերադարձավ»: