Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականներրը հանդիպել են Բրյուսելում Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ: Հանդիպման ընթացքում ադրբեջանցի պատգամավոր Սատար Սաֆարովը հայտարարել է, թե իբր հրադադարի ռեժիմը ճակատային գծում ամեն օր խախտվում է Հայաստանի կողմից: Իր կողմից Ռ. Սիմոնսը հայտարարել է, որ այդ փաստերի մասին նա կիրազեկի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին: Սիմոնսը ցանկություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի միջազգային իրավական սկզբունքների հիման վրա:





