Ըստ «Սոցիոմետր» սոցիոլագիական հետազոտությունների կետներոնի հարցումների` ՀՀ ընտրողների իշխանամետ հատվածի 33.5 տոկոսի համար նածխագահի թեկնածու է Սերժ Սարգսյանը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը՝ նշելով, որ երկրորդ տեղում 10.1 տոկոսով Ռոբերըտ Քոչարյանն է, իսկ երրորդում՝ 3.9 տոկոսով Արթուր Բաղդասարյանը:
Ադիբեկյանը նշեց, որ միասնական թեկնածուն որոշվել է «Ում կտաք ձեր ձայնը, եթե ձեր նախընտրած թեկնածուն չառաջադրվի» հարցի միջոցով, որին ընտրողների 9.3 տոկոսը պատասխանել է Սերժ Սարգսյանին, 10.1 տոկոսը Ռոբերտ Քոչարյանին և 2.7 տոկոսը Արթուր Բաղդասարյանին:
Ադիբեկյանը կարծում է, որ ընտրողների ընդդիմդիր հատվածը որպես ընդդիմության հիմնական թեկնածու տեսնում է Գագիկ Ծառուկյանին: Ըստ սոցիոլոգի՝ ընդդիմադիր այլ թեկնածուների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ որպես միասնական թեկնածու առաջադրվելու դեպքում ընդդիմությունը պարտություն կկրի:
Ահարոն Ադիբեկյան. Իշխանամետ ընտրազանգվածի 33.5 տոկոսի համար նախագահի թեկնածու է Սերժ Սարգսյանը





