Լեզվի պետական տեսչությունը դիմել է Հայաստանի կառավարությանը, ՀՀ Լեզվի մասին օրենքում օրենսդրական փոփոխություններ կատարելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը: Նրա խոսքով, օրենքով պետք է սահմանվի, որ գովազդային վահանակներն ու ցուցանակները լինեն հայալեզու:
Երիցյանի խոսքով, այդ օրենքում փոփոխությունների իրականցմանը խանգարում է բիզնես շահը: Ըստ նրա, այդ օրենքով պետք է նաև սահմանվի համապատասխան տուգանքի չափը: Այս տարի տեսչությունն արդեն սահմանել է 75 վարույթ, որոնցից մի քանիսն արդեն մուծել են համապատասխան տուգանք:
Կառավարությունից առաջարկը չի ներկայացվել ԱԺ:





