ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դերը միջնորդությունն է, այլ ոչ թե արբիտրաժը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: ԵԱՀԿ նախագահը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի լուծումը կախված է բոլոր հակամարտող կողմերի քաղաքական կամքից,իսկ ԵԱՀԿ միջնորդական առաքելության մոտեցումները Լեռնային Ղարաբաղում, Վրաստանում եւ Մոլդովայում հակամարտությունների լուծմանը տարբերվում են եւ որոշվում են ըստ հակամարտության հանգամանքների: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դերը բանակցությունների ապահովումն է, որը կբերի հակամարտության երկարատեւ եւ կայուն կարգավորմանը»,-նշել է Դ.Ռուպելը:





