«Միկա Ցեմենտ» ընկերության գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը հերքել է «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում հրապարակված տեղեկությունը: Թերթը գրել է, որ գործարար Միխայիլ Բաղդասարովը, որ վերջերս հայտարարեց, թե վաճառում է «Արմավիա» ընկերությունը, նախանձելի վիճակում չէ: Մարտ ամսից վաճառքի հանված «Միկացեմենտ»-ը որևէ կերպ չի վաճառվում, իսկ բիզնեսն էլ՝ որպես այդպիսին, չի ստացվում:
«Միկա Ցեմենտ»-ի գլխավոր տնօրենն ասել է. « Ժամանակ առ ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը` ձեռքի տակ չունենալով այլ սենսացիոն նորություն, հոգեպահուստում է պահում մեր ընկերության մասին անհեթեթ և կեղծ լուրեր, հավաքելով և իրար կպցնելով հիվանդ ենթադրություններ, որոնք անգամ ապրիլյան կատակներին նման չեն: Ընթերցողներին հորդորում ենք ուշադրություն չդարձնել «Ժողովուրդի» նման հրապարակումներին և ժամանակ չվատնել` նման անհեթեթություններ կարդալով»:





