AM
26 Մարտ 2005 - 06:12 AMT

ՌԴ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ԱՅԺՄ ՉԳՈՐԾՈՂ ԿԱՐՍ (ԹՈՒՐՔԻԱ)-ԳՅՈՒՄՐԻ (ՀԱՅԱՍՏԱՆ ) ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԱՐՁԱԿԱԼՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ

Ռուսաստանը դիտարկում է այժմ չգործող Կարս (Թուրքիա)-Գյումրի (Հայաստան) երկաթուղու վարձակալման մասին հարցը, հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Նրա խոսքերով, տվյալ հարցը քաղաքական բնույթ է կրում, եւ հենց այդ հանգամանքով է բացատրվում ռուսական կողմի մտադրությունը վարձակալել եւ գործարկել տվյալ երթուղին, ինչը շատ ավելի էժան է Կարս-Ախալքալաք եկաթգծի կառուցման նախագծից: Առավել եւս, որ տվյալ երթուղու ապաշրջափակման դեպքում ուղեվարձը երկու անգամ էժան կլինի, քան ներկայումս մշակվող Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության նախագծի շրջանակներում: Կաճեն նաեւ բեռնափոխադրումների ծավալները, կհայտնվեն նոր աշխատատեղեր, ընդգծել է ռուս նախարարը, որը կոչ է արել «մի կողմ դնել քաղաքականությունը եւ դիտարկել հարցը տնտեսական տեսակետից»: Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով տվայ երթուղին չի գործում 1992 թվականից: Մինչդեռ, Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության համար կպահանջվի շուրջ 1,5 մլրդ դոլար: