AM
28 Մարտ 2005 - 06:33 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ԵՎ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՈՒՂԵՐՁՆԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը ուղերձներ են փոխանակել, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Ի պատասխան Ա.Բաղդասարյանի շնորհավորական ուղերձի` Կոնդոլիզա Ռայսը իր ուղերձում նշել է, որ մտադրություն ունի աշխատելու հանուն ապագայի, որը կապահովի խաղաղություն, անվտանգություն եւ ազատություն բոլորի համար: «Մարտահրավերները բազմաթիվ են եւ առջեւում շատ աշխատանք կա անելու», ավելացրել է նա: ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Արթուր Բաղդասարյանին բարի ցանկությունների համար: